Բժիշկներ
Սիրտը կյանք է. Կառլեն Գրիգորի Ադամյան
Սիրտը հոգու, հույզերի, զգացմունքների, տրամադրության խորհրդանիշ է: Հաճախ ենք օգտագործում փուխր սիրտ, բարի սիրտ, բաց սիրտ, քարե սիրտ, դաժան սիրտ և այլ արտահայտություններ: Սիրտն է ամբողջ օրգանիզմից արյունն ընդունում, մաքրում և թարմացված, նորացված ուղարկում մարմնի բոլոր հատվածները:
Սիրտը կյանք է, պահպանենք այն, որը պահանջում է առավելագույն խնամք: Եվ պատահական չէր, որ Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիան 1999 թվականից սեպտեմբերի ամեն վերջին կիրակի օրը նշում է որպես Սրտի համաշխարհային օր:
Ըստ վիճակագրական տվյալների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացությունն աշխարհում տարեց տարի ավելանում է: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանցից շատերը կապված են ինֆեկցիաների, մյուսները ժառանգական կամ բնածին բնույթի են: Սակայն հիվանդության ամենամեծ խումբը վնասակար սովորությունների և ոչ ճիշտ կենսակերպի հետևանք են: Ինչպես մասնագետներն են նշում, դրանք որոշ չափով կարելի է կանխել:
Սրտի միջազգային օրվա կապակցությամբ զրուցեցինք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Սրտաբանության գհի բազային թեմայի և ինֆարկտային բաժանմունքի գիտական ղեկավար, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային շարունակական կրթության սրտաբանության ամբիոնի վարիչ, մանկավարժ, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ գլխավոր սրտաբան Կառլեն Գրիգորի Ադամյանի հետ:
– Ինչո՞ւ սրտի միջազգային օր, ոչ թե սրտի հիվանդությունների:
– Սա պատկերավոր, գեղարվեստորեն է ասված, այլ կերպ չէր հնչի, սիրտը մշտապես ուշադրության կենտրոնում է, սրտի տրոփյունը, հնչյունները, սրտի նկատմամբ ավելի սազական է գեղարվեստական մոտեցումը: Շառլ Գունոն ասում էր.«Արվեստը սիրտն է, որն ունակ է մտածելու»:
– Սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում մահացության գլխավոր պատճառներից են: Ամեն տարի այն խլում է 17 միլիոնից ավելի մարդկային կյանք:
– Բոլոր հիվանդություններից մահացության կառուցվածքում 50 % -ից ավելին սիրտ-անոթային հիվանդություններից է:
– Եվ դա ինչո՞վ է պայմանավորված …
– Ռիսկի գործոններով: Դեռևս 1870 թվականին, երբ սիրտ-անոթային հիվանդությունների առաջին գրոհը, այսպես կոչված, կորոնար գրոհ եղավ, Եվրոպայում և Ամերիկայում դա բժշկական «կուրյոզ» համարվեց: ժամանակակից սրտաբանության հիմնադիր ամերիկացի Պոլ Ուոլթի բնորոշմամբ, սիրտ-անոթային հիվանդություններից հիվանդացությունը հասավ աստղաբաշխական թվերի: Բնական է, հարկ էր գտնել պատճառները: Անշուշտ պատճառները հիմնականում ռիսկի գործոնների ավելացումն ու ծանրացումն էր: Իսկ ինչն է փոխվել մեր կյանքում. հիմնականում` կյանքի ռիթմը, լարվածությունը:
Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններն են զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի բարձր մակարդակը, դիաբետը, ծխելը, սնունդը, մարմնի քաշի ավելացումը, գիրանալը, ֆիզիկական անգործունությունը: Ներկայումս առաջին պլան է մղվել սթրեսը, որը նախկինում ռիսկի գործոն չէր համարվում: Չնայած հենց սթրեսի ժամանակ են ռիսկի գործոնները փոխվում` ավելանում է խոլեստերինը, ավելի շատ են սկսում ծխել, զարկերակային ճնշման մակարդակն է բարձրանում: Ներկայումս առկա գործոններին հարկ է ավելացնել սնուցումը, սթրեսը և կյանքի լարվածությունը: Լարվածությունն այնքան է մեծացել, որ մարդը չի հասցնում վերականգնվել: Ըստ Աստվածաշնչի էլ, Աստված 6 օր արարեց, իսկ 7-րդ օրը հանգստացավ: Հանգստյան օրը գալիս է Աստվածաշնչից, որ մարդ շաբաթվա մեկ օրը հանգստանա, բայց մեր կյանքի ռիթմն այնքան լարված դարձավ, որ շաբաթվա մեկ օրը բավարար չէր և, նաև բժիշկների խորհրդով, այժմ հանգստանում ենք երկու օր: Առկա են օրվա, շաբաթական, ամսական, սեզոնային, տարեկան ռիթմեր: Ես շատ եմ զբաղվել ռիթմերով և,իմ խորին համոզմամբ, ամենակիրառելին շաբաթական ռիթմն է, որն հնարավորություն է տալիս նորմալ կազմակերպել հանգիստը:
– Սիրտ-անոթային հիվանդությունների շարքում առկա է նաև ժառանգականության գործոնը:
– Ժառանգականության գործոնը կա, բայց շատ փոքր դեր է խաղում:
– Իսկ բնածին արատնե՞րը:
– Դա այլ հարց է: Ես Հայաստանում բնածին արատների բաժանմունքի առաջին ղեկավարն եմ եղել և իմ դոկտորական թեզը, որ պաշտպանեցի Մոսկվայում, բնածին արատների ախտորոշման և բուժման մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանն էր վերաբերում: Բնածին արատներով հիվանդները նույնպես շատացել են, դա ևս կապված է ռիսկի գործոնների հետ: Առողջ մարդն առողջ սերունդ կպարգևի…
Բնական է, բժիշկները հետևում են, թե որ գործոնը որքան է ազդում հիվանդացության ու մահացության վրա և կանխարգելման աշխատանքը հիմնականում գործոնների հետ է:
Շվեդ գիտնականների դասական հետազոտության շնորհիվ հաջողվեց սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունը նվազեցնել 55%-ով: Ֆանտաստիկ բան է դա: Եվ հիմնականում կանխարգելիչ միջոցառումներով: Ըստ նրանց եզրակացության, մահացության հիմնական ռիսկի գործոնների վրա ազդելով, իսկ այդ գործոնները 55%-ում կազմում են 39% -ը, հետո մնացածները: Եթե թվենք` ծխելը 10%, բարձր ճնշումը` 7%, ֆիզիկական ակտիվության ավելացումը` 6%, բայց այդ ռիսկի գործոններում առյուծի բաժինը հիպերխոլեստերինինն է: Նրանց փորձագետները դա հիմնականում կապում են ոչ այնքան դեղի օգտագործման, որքան սննդի հետ: Ներկայումս շատ երկրներում գործում են սիրտ-անոթային հիվանդությունների պետական համազգային կանխարգելիչ ծրագրեր, որը բավական թանկ հաճույք է:
– Մենք ունե՞նք նման ծրագիր:
– Ոչ միայն չունենք, այլև ոչ մի լումա չի տրամադրվում նման կանխարգելիչ ծրագրի համար: Ինքս բազմիցս դիմել եմ, ի դեպ, մեր սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը միայն կարող է իրականացնել նման ծրագրեր:
– Մենք խոսեցինք սննդի, մարմնի քաշի ավելացման մասին: Հիմա ամբողջ աշխարհում պայքար է գնում գիրացման դեմ: Մեզ մոտ էլ առկա է գիրանալու միտումը …
– Ճիշտ սնվելը շատ դեպքերում կարող է փրկել մարդուն սիրտ-անոթային հիվանդություններից: Ներկայումս բոլոր պետություններում կատարվում է մահացության նվազեցման մոդելավորում: Վերջին տարիներին մեզ մոտ զարգացավ վիրաբուժությունը, սակայն դա չի կարող նվազեցնել մահացության մակարդակը: Մենք շեշտը դնում ենք բժշկի գիտելիքների, հմտությունների, կարողությունների վրա: Այդ նպատակով Սրտաբանների ընկերությունը գիտաժողովների, համագումարների ընթացքում տեղեկացնում է մեր սրտաբաններին նոր մշակումների, մոտեցումների, ձեռքբերումների մասին: Առաջնային օղակի մասնագետներին օգնելու նպատակով, իմ մտահղացմամբ, հիմնեցինք և հրատարակում ենք ապացուցողական սրտաբանության քառահատոր մատենաշար, որի 3 գիրքն արդեն տպագրվել է մեր ֆիրմաների աջակցությամբ և անվճար բաժանվել առաջնային օղակի սրտաբաններին: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր տարիքում էլ մասնագետը պետք է սովորի, տեղեկացված լինի աշխարհում կատարված մասնագիտական մշակումներին, մոտեցումներին, զբաղվի իրենով և մեր ընկերությունը դրան է կոչված: Բժիշկն արհեստավոր չէ, այլ արվեստագետ, նա պետք է ձգտի արվեստի մակարդակի հասցնել իր արած գործը:
– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
– Այսօրվա լարված կյանքում հարկ է խուսափել սթրեսներից, չափավոր սնվել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, ապրել ճիշտ կենսակերպով: Առողջ եղեք և բարին ընդ ձեզ:
11.10.2012 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ